Նոյեմբերյանում փլուզում է տեղի ունեցել' փակելով քաղաքի փողոցներից մեկը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, հուլիսի 7-ին' ժամը 09.16-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի Շահումյան փողոցում տեղի է ունեցել փլուզում, ինչից ճանապարհը դարձել է անանցանելի: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

 

Պարզվել է, որ Շահումյան փողոցում թիվ 13 տան մոտակայքում տեղի է ունեցել Ա. Գ.-ին պատկանող անասնագոմի (մոտ 25 քմ) և ավտոճանապարհի հենապատի (9 մ.) երկայնքով փլուզում: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն «Արմենպրես»-ին ասաց, որ փլուզման հետևանքով փակվել է փոքրիկ փողոց: Կատարվում են աշխատանքներ, և այն կբացվի 1-1,5 ժամ հետո: Փողոցը ներհամայնքային է, այլ համայնքների հետ կապին փլուզումը չի խոչընդոտում: