Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, Գերմանիայի Քինբաում մարզաառողջարանային քաղաքում պատրաստվում է գալիք մենամարտին. տեղեկացնում է Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը:

Արթուր Աբրահամի  և Ռոբերտ Շտիգլիցի միջև թվով արդեն 4-րդ հանդիպումը կայանալու է գերմանական Հալլե քաղաքում: Մենամարտը նախանշված է հուլիսի 18-ին, բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու համար, որը պատկանում է Արթուր Աբրահամին:
Մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1-ի և Հայաստանի հանրահին հեռուստաընկերության ուղիղ եթերում: