Ադրբեջանում իրականացվող զորավարժություններին է անդրադարձել Bloomberg հեղինակավոր լրատվամիջոցը' նշելով, որ դրանք վտանգում են բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու լարվածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' պարբերականը հայտնում է, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն այս անգամ հրահանգել է հիվանդանոցներին պատրաստվել «հավանական ռազմական գործողությունների համար, որոնք կարող են տեղի ունենալ ցանկացած պահի»:

 

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 16-ին լրագրողների հետ զրույցում խորհուրդ է տվել լուրջ ուշադրություն չդարձնել այն տարաբնույթ հայտարարություններին, ծրագրային կամ արտածրագրային միջոցառումներին, որոնք այսօր իրականացնում է Ադրբեջանը: «Իրավիճակը լրջորեն վերահսկում են ՀՀ զինված ուժերի ղեկավարությունն ու այն համապատասխան ծառայությունները, որոնք պատասխանատու են ազգային անվտանգության համար: Լարվածության դեպքում համապատասխան միջոցառումներ ենք իրականացնում: Ադրբեջանում ներկայում իրականացվող միջոցառումները որևէ մտ ահոգություն չեն պատճառում: Մենք մեր աշխատանքն ամենօրյա ռեժիմով իրականացնում ենք»,- ասել է Օհանյանը:

 

 

Իսկ ԱՄՆ պետաքարտուղարության մամուլի խոսնակ Ջոն Քիբրին հուլիսի 16-ին հայտնել է, որ պետքարտուղարությունը տեղյակ է Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական միջոցառումների մասին և ուշադրությամբ հետևում է իրավիճակին:

 

 

Նախիջևանում մարտական հրաձգության տեխնիկական զորավարժություններ են անցկացվում: ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ անձնակազմը, զրահատեխնիկան և ավիացիան, ՀՕՊ համակարգերը, հրթիռային և հրետանային ստորաբաժանումները տեխնիկական զորավարժություններին մասնակցում են գիշերային մարտական հրաձգությունների կիրառմամբ: