Երեկ՝ ժամը 13.14-ին, տեղեկություն է ստացվել, որ ՀՀ կառավարության թիվ 3 մասնաշենքի 7-րդ հարկում ծուխ է նկատվում: Մասամբ այրվել է 7-րդ հարկում գտնվող Կրթության և գիտության նախարարության հաշվապահական հաշվառման սենյակը՝ գույքով (20 քմ):

 

ԿԳՆ մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս պահին հրդեհված սենյակը զմռսված է, կատարվելու է փորձաքննություն, իսկ արդյունքների մասին խորհուրդ տվեց տեղեկանալ համապատասխան ծառայություններից:

 

Մեր այն հարցին, թե մարդիկ դիտավորություն տեսան, որ այրվել է նախարարության հենց հաշվապահական հաշվառման սենյակը, արդյոք փաստաթղթերը վնասներ չե՞ն կրել, պատասխանեց.

 

«Կրակը մարվել է արագ, և վնասները շատ չեն, ու քանի որ փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային է, ապա փաստաթղթերի շոշափելի կորուստ լինելու հավանականությունը շատ քիչ է»: