Վրաստանի կառավարությունը սպասում է Հաագայի դատարանի որոշմանը 2008թ. Օգոստոսյան պատերազմի առնչությամբ հետաքննության վերաբերյալ: Այս մասին հայտնել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Գրուզիա օնլայնը»-ը, նախարարն ասել է, որ վրացական կողմը օգոստոսյան պատերազմի վերաբերյալ հսկայական փաթեթ է ուղարկել Հաագայի դատարան եւ այժմ սպասում է որոշմանը: «Հաագայի դատարանը պետք է հաստատի, արդյոք Թբիլիսին բավականաչափ քայլեր եւ հետաքննական միջոցառումներ կատարել է եւ որոշում կայացնի, արդյոք կա անհրաժեշտություն, որպեսզի իրենք հետաքնեն գործը:

 

 

Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Հաագայի դատարանը որոշում կայացանի, որ սկսած 2008թ-ից Վրաստանի երկու կառավարությունները անհրաժեշտ քայլեր չեն կատարել գործի հետաքննության համար: «Այդ ժամանակ արդեն իրենք կսկսեն հետաքննությունը: Մենք սպասում ենք նրանց որոշմանը»,-ասել է նա: