2016-ի ընտրական փուլի շրջանակներում ընթացող Սերբիա-Հայաստան հանդիպման առաջին խաղակեսն ավարտված է:

Հայաստանի ազգային ընտրանին արտագնա խաղում զիջում է նվազագույն հաշվով: Հանդիպման դեռևս միակ գոլը 22-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Լևոն Հայրապետյանը:

Խաղակեսի ավարտին մերոնք մեկը մյուսի հետևից անկյունային իրացրեցին, սակայն հաշիվը հավասարեցնել չհաջողվեց:

Այժմ ընդմիջում է: