Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների եւ հարկադիր վերաբնակների հարցերով պետկոմիտեի նախագահ Ալի Հասանովը Եվրախորհրդարանում ընդունված' այդ երկրում մարդու իրավունքների խախտումների հետ կապված պատժամիջոցների կոչ պարունակող բանաձեւի առնչությամբ հայտարարել է, որ «Ադրբեջանի որոշ դեսպաններ զբաղված են բիզնեսո վ, իսկ մյուսներն էլ դավաճանում են»:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ալի Հասանավը նման բանաձեւի ընդունման համար քննադատել է երկրի ԱԳՆ-ին եւ դեսպաններին' եվրախորհրդարանականների հետ «համապատասխան աշխատանքներ չտանելու համար»:

 

«Ի՞նչ են նրանք անում' երկար տարիներ զբաղեցնելով դեսպանի պաշտոնը: Ոմանք իրենց բիզնես են ստեղծում, իսկ մյուսները' դավաճանում իշխանությանը», -ասել է նա' հավելելով, որ Ադրբեջանի պատվիրակությունների մեծ մասը ոչ մի աշխատանք չի կատարել եվրախորհրդարանականների հետ, եւ Եվրոպա է մեկնել որպես զբոսաշրջիկ:

 

Երեկ հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի եւս մեկ աշխատակից է ապաստան խնդրել Արեւմուտքում: Նիդերլանդներում ապաստան է խնդրել այդ երկրում Ադրբեջանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակից Նահիդ Մուխտար օղլու Ջաֆարովը: Ավելի վաղ արեւմտյան երկրներում ապաստան են խնդրել Իսլամական համագործակցության կազմակերպությունում եւ Եվրամիությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը, Ավստրալիայում Ադրբեջանի դիվանագիտական առաքելության երրորդ քարտուղար Անար Հուսեյնովը եւ աշխատակից Ֆարիդ Սուբհանվերդիեւը: Նրանք բոլորը ադրբեջանական ԱԳՆ-ից հեռ ացվել են Ադրբեջանում մարդու իրավունքները կոպտորեն խախտվելու հետ կապված իշխանություններին քննադատելու համար: Բոլոր դիվանագետները հայտարարել են, որ արտասահմանում ապաստանի դիմում են ներկայացրել Ադրբեջանում իրենց նկատմամբ հետապնդումներ սկսվելու պատճառով:

 

Haqqin.az լրատվական կայքին հայտնի է դարձլ, որ եւս մեկ ադրբեջանցի դիվանագետ, որի անունը չի հիշտակվում, ապաստան է խնդրել Կանադայում: