ԵՄ-ն կարող է միության տարածքում առանց այցագրի մուտք տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին, եթե Անկարան ընդունի Բրյուսելի մի շարք պայմաններ: Այդ մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով Բելգիայի մայրաքաղաքի դիվանագիտական աղբյուրին:

 

 

«ԵՄ-ն կարող է Թուրքիայի քաղաքացիների համար թույլատրել անայցագիր ռեժիմ, սակայն փոխարենը պահանջում է, մասնավորապես, թուրքերի կողմից հույների հետ համատեղ Էգեյան ծովի արևելյան մասի պարեկության իրականացում, ինչպես նաև Թուրքիայում ԵՄ կողմից փախստականների ընդունման ու գրանցման 6 կենտրոնների բացում ու կառավարում»,- ասել է աղբյուրը:

 

 

Նրա խոսքով՝ այդ թեման, ինչպես սպասվում է, կքննարկվի ԵՄ ինստիտուտների ղեկավարների կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որը երկուշաբթի երկօրյա պետական այց կկատարի Բելգիա: