ffa.am  Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Ֆրանսիա: Մեր հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը կհանգրվանեն Նիս քաղաքի «Հայաթ Ռեջենսի» հյուրանցում: Հոկտեմբերի 7-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին՝ Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 21:30-ին՝ «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն Մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Ֆրանսիա-Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին՝ ժամը 22:45-ին՝ Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում: