Ինչպես տեղեկացնում է Marca պարբերականը, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման թիմին չի կարողանա օգնել առնվազն երեք շաբաթ:

Ֆուտբոլիստը Ֆրանսիա-Հայաստան ընկերական հանդիպմանն ազդրի մկանային վնասվածք է ստացել: Հիշեցնենք, որ մերոնց դեմ խաղում Բենզեման դարձել է դուբլի հեղինակ:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ «Արքայական ակումբը» ֆուտբոլիստի վնասվածքի համար մեղադրում է Ֆրանսիայի ընտրանու գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամին: