Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել ռուսական գազից, քանի որ երկու երկրների միջև էներգետիկ ոլորտում համագործակցության ոչ մի խնդիր չկա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալի Ռըզա Ալաբոյուն, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

 

 

«Էներգետիկ ոլորտում խնդիրներ չունենք Ռուսաստանի հետ: Ռուսաստանը մեզ համար լավ մատակարար է, իսկ մենք լավ գնորդ ենք, գազի մոտ 60%-ը ստանում ենք Ռուսաստանից: Մենք ոչ մի դեպքում չենք պատրաստվում հրաժարվել ռուսական գազից: Նույնիսկ եթե որևէ հարցեր կան, մենք կգտնենք դրանց լուծման ուղիները»,- ասել է նա: