Երևան հրավիրելով ռուսաստանյան շոու-բիզնեսի ամենավարկանիշային և պահանջված արտիստներից մեկին՝ Timati-ին, ով հանդես է գալու ճանաչված ռեփեր L’One-ի հետ միասին, մենք նպատակ ունենք գոհացնել ամենաժամանակակից ճաշակն ու նախասիրություններն ունեցող հանդիսատեսին, մասնավորապես' երիտասարդությանը: Համերգը նոր սերնդին բացառիկ հնարավորություն կտա այսօր ամենաբարձր վարկանիշն ունեցող արտիստներին ունկնդրելու ոչ միայն համացանցի կամ ձայնասկավառակների միջոցով, այլև կենդանի հնչողությամբ, հենց մեր քաղաքում:

 

Միաժամանակ՝ համերգը կդառնա յուրատեսակ ապացույցն այն իրողության, որ մենք ունենք իսկապես ժամանակակից ու առաջադեմ հանդիսատես, ինչպես նաև արժանի համերգասրահ, որը սովոր է հյուրընկալելու աշխարհի ամենահայտնի արտիստներին: Հաշվի առնելով, որ Timati-ն մեզանում չափազանց սիրված արտիստ է, վստահ ենք, որ այս համերգն իսկական տոն կդառնա նրա հազարավոր երկրպագուների և առհասարակ հայ երիտասարդության համար: Հայաստանն ընթանում է ժամանակին համաքայլ, և մեր առաքելությունն է' այս իրողությունն ամրապնդել գործնական նախաձեռնությունների միջոցով:

«Դոնորները' երեխաներին» բարեգործական ակցիա

«Նվիրիր կյանք» հիմնադրամ
Ռ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն
«Jet Set» իվենթ-ընկերություն
«Ռադիո Վան» ռադիոընկերություն


«Նվիրիր կյանք» հիմնադրամը Հայաստանում օգնում է 452 երեխայի' պայքարել սարսափելի օնկոլոգիական ախտի դեմ: Առանց դոնորական արյան և դրա բաղադրիչների փոխներկրման անհնար է բուժել արյան հիվանդություններով և քաղցկեղով տառապող երեխաներին: Որքան էլ դրամ հավաքվի, որքան էլ դեղ գնվի, միևնույն է, հիվանդ երեխան, ով ունի դոնորական արյան կարիք, կմահանա, եթե դոնորը ժամանակին չհայտնվի:

 

Արյունաբանական ինստիտուտին կից ստեղծվել է արյան փոխներկրման բազա, սակայն արյունը երեխաներին չի հերիքում, կամավոր դոնորների քանակը շատ փոքր տոկոս է կազմում: Երեխաների համար արյան մեծածավալ հավաքման նպատակով կազմակերպիչները որոշել են անցկացնել հետևյալ ակցիան: Ակցիան կմեկնարկի 15/10/2015թ., կավարտվի 6/12/2015թ.: Այդ ընթացքում կամավորները հնարավորություն կունենան հիվանդ երեխաների համար արյուն հանձնելու և դրա համար նվեր ստանալու' Կ.Դեմիրճյանի անվ. Մարզահամերգային համալիրում սույն տարվա դեկտեմբերի 6-ին կայանալիք «Timati & L’One / Black Star inc. LIVE» համերգի տոմս:  

 

Ակցիայի շրջանակներում նախատեսվում է հավաքել շուրջ 1000 լիտր արյուն, որը կբավարարի մի քանի ամիսների ընթացքում 100 երեխայի բուժման համար:

 

Բարեգործական ակցիայի առաջխաղացում


Մեր կողմից ձեռնարկվելու են հետևյալ միջոցառումները, որպեսզի ՀՀ բնակչությունը մասնակցություն ունենա տվյալ բարեգործական ակցիային.

1. Ակցիայի ողջ ընթացքում ակցիայի սոցիալական գովազդը կհեռարձակվի կենտրոնական ռադիոալիքներով՝ Հայաստանի հանրային ռադիո, «Ռադիո Վան», «Ռուսկոյե ռադիո»:

2. Ակցիայի կազմակերպիչները մանրամասն կպատմեն ակցիայի մասին ամենաբարձր վարկանիշ ունեցող համացանցային ռեսուրսներում, հեռուստա- և ռադիոհաղորդումներում:

3. Արյունաբանական ինստիտուտը ստանձնում է արյան հավաքման' դոնորների առողջության ստուգման, բացատրական աշխատանքների և այլ մեծածավալ միջոցառումների կազմակերպումը:

4. Երկու ամսվա ընթացքում ինստիտուտի բժիշկները կգրանցեն արյունը հանձնել ցանկացող բոլոր անձանց:

5. Յուրաքանչյուր ոք, ով կհանձնի 400մլ արյուն, անվճար կստանա «Timati & L’One / Black Star inc. LIVE» համերգի տոմս:

 Հուսով ենք, որ Դուք և Ձեր ընկերությունը կմասնակցեք այդ շատ կարևոր և աստվածահաճո գործին:

 Նախագծի թիրախային լսարանը


Նախագծի թիրախային լսարանը կկազմեն Հայաստանի Հանրապետության' 14 տարեկանը բոլորած բոլոր բնակիչները:


ՀՀ մշտական բնակչության թիվը 2015թ.-ի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 3.010.600 անձ:

 

 

Համերգին ներկա է գտնվելու մինչև 12000 հանդիսատես: