Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: 7-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը հանդիպեց Ադրբեջանի ընտրանիին և միավոր կիսեց մրցկացի հետ՝ 2:2:

Լիլիթ Մկրտչյանը առավելության հասավ Գյուլնար Մամեդովայի նկատմամբ, Լիլիթ Գալոյանը և Մարիա Կուրսովան իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին, Էլինա Դանիելյանը զիջեց մրցակցին: