Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կտրամադրի բոլոր անհրաժեշտ օգնությունը նախօրեին Սիրիայում զոհված զինվորականների ընտանիքներին: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

 

Նա նշել է նաև, որ Սիրիայում «Հմեյմիմ» ավիաբազա կտեղափոխվի ЗРК С-400-ը:

 

Հիշեցնենք, որ C-400 «Տրիումֆը» միջին ու փոքր հեռահարության զենիթահրթիռային համակարգ է: