Հայաստանում ունենք գրանցված շուրջ 75 կուսակցություն: ԼՈՒՐԵՐ.com-ն սկսում է հարցազրույցների շարք՝ ճշտելու, թե կուսակցություններն ինչպիսի դիրքորոշում ունեն դեկտեմբերի 6-ի Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի վերաբերյալ:

 

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց կուսակցության հիմնադիր նախագահ Արմենուհի Ղազարյանի հետ.

 

««Հայկանդուխտ» ավանդապաշտ ժողովրդավարական կուսակցությունը մաս է կազմում «Հայկական վերածնունդ» քաղաքական հասարակական միավորմանը: Մենք մասնակցելու ենք հանրաքվեին և ասելու ենք՝ «Ոչ»: Հանրահավաքային ձևով չենք պայքարելու, բայց «Հայկական վերածնունդ» քաղաքական հասարակական միավորման հետ և մեր «Ոչ»-ը քարոզում ենք մեր շտաբի միջոցով»,- ասաց նա:

 

Ի դեպ, «Հայկանդուխտ» ավանդապաշտ ժողովրդավարական կուսակցությունը գործում է 1994-ի փետրվարի 21-ից: Կուսակցությունն ունի շուրջ 3850 անդամ:

 

Կուսակցության անվանումն ունի իր գաղափարը: Ըստ կուսակցության ղեկավարի՝ «Հայկանդուխտ»-ը հայ կանանց ուխտն է, կուսակցության անվան հիմքում կա Րաֆֆիի հերոսներից Հայկանդուխտի անունը, ում գլխավորությամբ էլ հայ կանայք ժամանակին ժայռերի ծերպերից կախել են թուրք տղամարդկանց՝ նրանց վրա ջուր լցրել, և այդպիսով, վրեժ լուծել: