Աշխարհում ամենագեր մարդը՝ Անդրես Մորենո Սեպուլվեդան, դեկտեմբերի 25-ին մահացել է սրտի կաթվածից և պերիտոնիտից մնացած հետևանքներից (որովայնամզի բորբոքում): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

 

Մեքսիկացի 38-ամյա նախկին ոստիկանն իրեն վատ է զգացել, շտապօգնությունը նրան տեղափոխելիս է եղել հիվանդանոց, երբ նա ճանապարհին մահացել է:

 

 

Ամիսներ առաջ Մորենոն կշռում էր 450 կգ, սակայն հոկտեմբերին նա վիրահատությամբ հեռացրել էր ստամոքսի մի հատվածը, ինչից հետո կորցրել էր 100 կգ: Վիրահատական միջամտությունից հետո Մորենոն վերականգնման կուրս էր անցնում, սակայն նոյեմբերին նրան ստիպված շտապ վիրահատել էին՝ կապված սուր պերիտոնիտի հետ: