Աբխազիայի իշխանությունները որոշում են ընդունել՝ միանալ Մոսկվայի կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

 

Աբխազիայի կառավարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ ճշտվում է, որ մինչև հունվարի 20-ը հանրապետության տարբեր գերատեսչություններ պետք է պատրաստեն հնարավոր սահմանափակիչ միջոցների ցուցակը:

 

 

Մասնավորապես, Աբխազիայի իշխանությունները պլանավորում են սահմանափակել Թուրքիայից առանձին ապրանքների ներմուծումը, ուժեղացնել հսկողությունը թուրքական ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ, ինչպես նաև արգելել պետական աջակցությունը թուրքական ձեռնարկություններին:

 

 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանրապետությունն այդ քայլին է դիմել դաշնակցության և ռազմակավարական գործընկերության մասին պայմանագրին համապատասխան, որն Աբխազիան Ռուսաստանի հետ ստորագրել է 2014 թվականին: