Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները վերադարձել են Գերմանիա և նախապատրաստվում են մրցաշրջանի երկրորդ հատվածին:

Թիմի առաջատարներից Պիեր Էմերիկ Օբամեյանգն Ինսթագրամում լուսանկար է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի հետ և կատարել հետևյալ գրառումը.

«Վերադարձել ենք տուն: Աշխատում եմ իմ սիրելի 10 համարի հետ»:

Դրան ի պատասխան՝ Մխիթարյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է.

«Քեզ հետ աշխատելը նույնպես հաճույք է, եղբայր»: