Այսօր կառավարության հերթական նիստի ընթացքում կառավարության որոշմամբ՝ Արագածոտնի մարզպետ նշանակվեց Գաբրիել Գյոզալյանը, իսկ Շիրակի մարզպետ՝ Հովսեփ Սիմոնյանը:

 

Նշենք, որ այս նշանակումը պայմանավորված է ՀՀԿ-ՀՅԴ ստորագրված հուշագրով, ըստ որի Դաշնակցությանը տրվեց երեք նախարարական պորտֆել և մարզպետի երկու պաշտոն:

 

Նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանը: Մինչ նախարարը ներկայացնում էր իր կուսակից մարզպետներին, վարչապետը հորդորեց Գաբրիել Գյոզալյանին կանգնել.

 

«Կանգնեք, կանգնեք, պարոն Գյոզալյան»,- ասաց վարչապետը և շնորհավորեց մարզպետ նշանակվելու կապակցությամբ: Հովիկ Աբրահամյանը Գաբրիել Գյոզալյանին մաղթեց բեղմնավոր աշխատանք: