Արմեն Ջիգարխանյանը, որը հոսպիտալացվել է մարտի 5-ին, մնում է հիվանդանոցում: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտի տեղեկատու ծառայությունում:

 

«Երեկոյան նրա ջերմությունը 36,4 աստիճան էր, առավոտյան՝ 36,3: Վիճակը միջին ծանրության է», նշել են տեղեկատուում:

 

Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոց է տեղափոխվել մարտի 5-ին: Ավելի ուշ հայտնել են, որ նա եղել է վերակենդանացման բաժանմունքում: