Պատանի եւ երիտասարդ երկրապահների կրթական ծրագրերը, հայրենասիրական դաստիարակությունն առավել լիարժեք դարձնելու նպատակով Երկրապահ կամավորականների միությունը գործակցության հուշագրեր է ստորագրում նախարարությունների, տարբեր հասարակական հաստատությունների հետ:

 

Այսօր հերթական հուշագրի ստորագրումն էր: Հերթական գործընկերը ՍԻԱՍ-ն է' Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիան: Երկրապահն ու ՍԻԱՍ-ը համագործակցության փորձ արդեն իսկ ունեն, պարզապես փաստաթղթային տեսքի բերվեցին հարաբերությունները: Ըստ այդմ' կողմերը պարտավորվում են սերունդների հայրենասիրական դաստիարակմանն ուղղված միջոցառումների մի ամբողջ շարունակական համալիր իրականացնել:

 

Միջոցառման ժամանակ ակադեմիայի տնօրեն Արայիկ Բազինյանը ներկայացրեց ՍԻԱՍ-ի ղեկավարության, դասավանդող կազմի եւ սաների կոլեկտիվ դիմումը' ամբողջական կազմով ԵԿՄ շարքերն ընդունվելու մասին: