Հորդանանի թագավոր Աբդալլա II իբն Հուսեյնը ամերիկացի կոնգրեսականներին պատմել է Մերձավոր Արևելքի խնդիրների լուծման հարցում «արմատական իսլամիստների» վրա Անկարայի խաղադրույքի մասին, գրում է The Guardian-ը:

 

 

Պարբերականի տրամադրության տակ հայտնվել է Հորդանանի միապետի զրույցի ձայնագրությունը ամերիկյան բարձրաստիճան օրենսդիրների հետ՝ ներառյալ սպառազինության հարցերով Սենատի կոմիտեի նախագահ Ջոն Մակքեյնի հետ: Հանդիպումները տեղի են ունեցել 2016 թվականի հունվարի 11-ից 17-ը:

 

 

Միապետի խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը «հավատում է այն բանին, որ տարածաշրջանի խնդիրները լուծվում են արմատական իսլամիզմի մեթոդներով»: «Այն փաստը, որ ահաբեկիչներն ուղարկվում են Եվրոպա, հանդիսանում է թուրքական քաղաքականության մասը: Շարունակում են Թուրքիայի ձեռքը սեղմել այն բանի համար, որ նա ջրից չոր է դուրս գալիս»,- ասված է փաստաթղթում:

 

 

«Խնդիրը «Իսլամական պետությունից» ավելի մեծածավալ է, դա երրորդ համաշխարհային պատերազմն է»,- մեջբերում է անում պարբերականը ձայնագրության բովանդակությունից: