Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետն ապրիլի 11-ի երեկոյան ժամանել է Երեւան։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի դիվանից՝ հավելելով, որ Արամ Ա կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն առաջիկա օրերին հանդիպումներ են ունենալու Հայաստանի ու Ղարաբաղի նախագահների հետ եւ իրենց զորակցությունը հատնելու հայոց բանակին՝ ի խնդիր Ղարաբաղի պաշտպանության։