Նավթի արևմտյան գնահատականների հարկադրանքից անկախանալու Ռուսաստանի «տասը տարվա երազանքը» ուր որ է կիրականացվի՝ ի հաշիվ անկախ առևտրային հարթակի ստեղծման, սեփական նավթային բենչմարկի առաջացման և ռուսական արժույթով առևտրի իրականացման: Այս մասին գրում է Bloomberg-ը:

 

 

Պուտինը «Ռոսնեֆթ» պետական ընկերության նախագահ ընկերոջ՝ Իգոր Սեչինի հետ ձգտում է միջազգային առևտրականներին գրավել դեպի ռուսական առևտրային հարթակ՝ Սանկտ-Պետերբուրգի միջազգային առևտրահումքային բորսա (СПбМТСБ կամ Spimex):

 

 

Այդ նախագծի միջոցով հնարավոր կլինի աշխարհում առավել հայտնի Brent ապրանքանիշի նավթի ժողովրդականությունը նվազեցնել և դրանց գների տարբերության նվազման ճանապարհով մեծացնել շահույթը ռուսական Urals նավթի վաճառքից: Գլոբալ առաջադրանքներից մեկը նաև առևտուրը ռուսական արժույթով իրականացնելն է՝ նշում է պարբերականը: