Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններից հրաժարվելը թիմի ծրագրերի մեջ չի մտնում:

Հիշեցնենք, որ կիսապաշտպանին ցանկանում են ձեռք բերել «Չելսին» և «Արսենալը»:

«Արդեն ասել եմ, որ հաջորդ մրցաշրջանից առաջ ոչ մի դեպքում չենք կորցնի երեք խաղացողի: Քանի որ Մխիթարյանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2017թ., դա դառնում է քննարկումների պատճառ: Մենք սակայն, բնականաբար, հույս ունենք, որ Մխիթարյանը երկար ժամանակով թիմում մնալու ցանկություն կհայտնի»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Sport1-ը:

Բունդեսլիգայի 2015/16 մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 31 խաղի, հեղինակել 11 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում: