«Ուրալի» նախագահ Գրիգորի Իվանովը հայտարարել է, որ թիմի կազմում փոփոխություններ են լինելու՝ խոսելով նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանի մասին:

«Ամենայն հավանականությամբ թիմը կլքեն Ասևեդոն, Յարոշենկոն և Մանուչարյանը»,- Իվանովի խոսքը մեջբերում է ակումբի թվիթերյան միկրոբլոգը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մանուչարյանը թիմը լքելու մասին գրառում էր կատարել Ինսթագրամում: