Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ: Ինչպես հաղորդում է «Bild-ը, ֆուտբոլիստը մտադիր է մինչև պայմանագրի ավարտը՝ 2017 թվականը, մնալ Դորտմունդում և միայն դրանից հետո որոշել իր ապագան:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսին» և «Արսենալը»:

27-ամյա կիսապաշտպանն ավարտված մրցաշրջանում դարձել է Բունդեսլիգայի լավագույն ասիստենտ: Մխիթարյանը ֆուտբոլիստների ու երկրպագուների կողմից ճանաչվել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: