Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում իրականացված հետազոտության արդյունքներով հարցվողների մեծամասնությունը ապրիլյան պատերազմի վերաբերյալ տեղեկատվությունը ստացել է հեռուստացույցի միջոցով' 85.1 տոկոս: Սրա մասին է վկայում «Գելափ Ինթերնեյշնլ» կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության կողմից մայիսի 13-24-ին իրականացրած հետաոտությունը: Պատերազմի վերաբերյալ ինֆորմացիայի այլ հիմնական աղբյուրներ են ծառայել նաև ֆեյսբուքը' 44 տոկոս, շրջապատը' 43.8 տոկոս, ՀՀ ՊՆ մամլո ծառայութան քարտուղարի ֆեյսբուքյան էջը' 19.7 տոկոս, լրատվական կայքերը' 15.1 տոկոս, ՀՀ ՊՆ պաշտոնական վեբ կայքը 7.8 տոկոս, ԼՂՀ ՊՆ պաշտոնական վեբ կայքը' 5 տոկոս: Ռադիոյի միջոցով տեղեկացել է 3.7, իսկ տպագիր մամուլի միջոցով' 1 տոկոսը (հարցվողներն ունեցել են մեկից ավելի պատասխաններ ընտրելու հնարավորություն):

 

 

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի դիտարկմամբ' իրենց համար ցանկալի է, որպեսզի բնակչության համար հեռուստացույցը, պաշտոնական ու լրատվական կայքերը լինեն տեղեկատվության հիմնական աղբյուր, քան Ֆեյսբուքն ու շրջապատը: «Ես կարծում եմ' ըստ մարզերի պետք է հասկանալ: Ես վստահ եմ, որ տարբեր մարզերում տարբեր իրավիճակ է, բայց մտահոգիչ չեմ համարում այս պատկերը, քանի որ առողջ դաշտը գերակշռում է»,-ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

 

 

«Որքանո՞վ էր ըստ Ձեզ վստահելի ՀՀ ՊՆ և պետական այլ մարﬕնների կողﬕց տրված պաշտոնական տեղեկատվությունը քառօրյա պատերազﬕ վերաբերյալ» հարցին էլ հարցվողների 16.9 տոկոսն ասել է' «լիովին վստահելի էր», 55.9 տոկոսը' «ավելի շուտ վստահելի էր», 20.6 տոկոսը' «ավելի շուտ վստահելի չէր», 4 տոկոսը' «ընդհանրապես վստահելի չէր»:

 

 

Ինչ վերաբերում է բանակի ու նրա հետ կապված գերատեսչությունների աշխատանքին, ապա Արծրուն Հովհաննիսյանը նկատեց, որ թերություններ միշտ էլ լինելու են, քանի որ աշխատող մարդու մոտ հնարավոր չէ բացթողումներ չլինեն: Մանավանդ, երբ խոսք է գնում դինամիկ մարտական գործողությունների, պատերազմի ու անվտանգության խնդիրների մասին: «Թերությունների շտկման ուղղությամբ միշտ հետևողական աշխատանք է տարվում»,-ասաց Հովհաննիսյանը' հիշեցնելով նաև հարցման արդյունքները, որոնք խոսում են իրենց ձեռքբերումների մասին: