Թուրքիան մտադիր է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել մինչև ընթացիկ տարվա օգոստոսի կեսերը: Այս մասին հաղորդում է «Report»-ը՝ թուրքական ԶԼՄ-ներին հղումով:

 

Նրանց փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար կազմվել է «ճանապարհային քարտեզ», որը բաղկացած է 9 կետից: Ընդգծվում է, որ Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման համար որևէ մեկի միջնորդության կարիքը չկա:

 

«Ճանապարհային քարտեզի» համաձայն՝ Թուրքիայի պաշտոնատար անձինք մասնակցելու են այն բոլոր պաշտոնական միջոցառումներին, որոնք մինչև օգոստոսի կեսը կանցկացվեն Ռուսաստանում: Վերջնական նպատակը լինելու է մինչև դեկտեմբերի 15-ը «հին օրերին» վերադարձը: