Եվրոպայի առաջնության խմբային փուլի երրորդ տուրում Պորտուգալիայի ազգային ընտրանին 3:3 հաշվով ավարտեց Հունգարիայի ազգային ընտրանու դեմ հանդիպումը:

Հունգարացիների կազմում աչի ընկավ Զոլտան Գերան (19'), դուբլ ձևակերպեց Բալաժ Ջուջակը (47', 55'):

Պորտուգալացիների կազմում մեկ անգամ արդյունավետ հարված կատարեց Նանին (42'), երկու գոլ էլ հեղինակեց Կրիշտիանու Ռոնալդուն (50', 62'):

Նշենք, որ Ռոնալդուն իր 17-րդ հանդիպումն անցկացրեց Եվրոպայի առաջնություններում և այս ցուցանիշով դարձավ առաջատար:

Արդյունքում Հունգարիայի հավաքականը 5 միավորով F խմբում զբաղեցրեց առաջին տեղը, պորտուգալացիները երեք միավորով երրորդ տեղում են և նույնպես փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին: