Այսօր Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվեց Հայաստանի և Ռուսաստանի դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածարշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, որը նախորդ տարի ստորագրվել է Մոսկվայում:

 

Հիմնական զեկուցող' Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին հարցին, ասաց, որ համաձայնագրի դրույթները Արցախին չեն վերաբերում և տարածվում են միայն Հայաստանի և Ռուսաստանի վրա:

 

«Արցախի մասով մենք ունենք մեր հակաօդային պաշտպանության միջոցները, իսկ մեր ռազմական դոկտրինով հանդիսանում ենք Արցախի անվտանգության երաշխավորը: Այս համաձայնագիրը ներառում է ՀՀ ողջ օդային տարածքը»,-ասաց Նազարյանը: