Ինչպես երեկ հայտնել էր ԼՈՒՐԵՐ.com, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը հեռացվել է աշխատանքից: ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնել էին, որ ՀՀ ոստիկանապետի աշխատակազմում կրճատվել էին մի քանի հաստիքներ, այդ թվում նաև՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի հաստիքը:

 

Hayeli.am-ի տեղեկություններով՝ Նարեկ Մալյանի ազատման պատճառները եղել են նրա կողմից հյուսված ինտրիգները, ինչպես ոստիկանական համակարգի ներսում, այնպես էլ՝ դրսում, որոնք եղել են անձնավորված և ուղղորդված, ինչպես նաև սոցցանցերում Մալյանի միջոցով մի շարք ֆեյքերի կողմից խառնակիչ և զրպարտիչ բնույթ կրող գործունեության ծավալումը: