Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների ստորաբաժանման տնօրեն Իգոր Գաևսկին աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսական կազմակերպության ռուսական մասնաճյուղի ղեկավար Եվգենիա Սերովայի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, քննարկվել են համատեղ աշխատանքի հեռանկարները, որոնք կապված են կարգավորման դաշտում գտնվող ապրանքների' միջազգային առևտրում բուսասանիտարիական անվտանգության ապահովման հետ:

 

 

Հանդիպման մասնակիցները հատուկ ուշադրություն են հատկացրել ազգային ծառայություններում բուսասանիտարական ներուժի բարձրացմանը ԵԱՏՄ երկրներում: ՄԱԿ-ի կազմակերպության ռուսաստանյան մասնաճյուղի ղեկավարն ընդգծել է, որ իրենց կառույցը մեծ նշանակություն է տալիս ԵՏՀ-ի հետ համագործակցությանը:

 

 

«Կադրերն են որոշում ամեն ինչ» հին ասացվածքը հանդիպման մասնակիցների կարծիքով արդիական է ժամանակակից բուսասանիտարական ծառայությունների համար: Եվգենիա Սերովան առաջարկել է ընդլայնել «Արևելյան Եվրոպայի երկրներում ազգային բուսասանիտարական վերահսկողության ծառայությունների ներուժի ամրապնդում» տեխնիկական համագործակցության ծրագիրը' դրանում ներառելով ԵԱՏՄ բոլոր երկրներին:

 

 

Կողմերը եկել են համատեղ եզրակացության, որ երկրների ազգային ծառայությունների աշխատակիցների կարողությունների մեծացումը կբարձրացնի ԵԱՏՄ-ում սննդի անվտանգության մակարդակը: