Թուրքիայում մահապատժի սահմանումն անհնարին կդարձնի երկրի անդամակցությունը ԵՄ-ին: Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

 

«Մենք հստակ հասկանալ ենք տվել, որ մահապատիժը վերադարձնելու ցանկացած փորձ Թուրքիայի համար անհնարին կդարձնի նրա անդամակցությունը ԵՄ-ին»,- հայտարարել է Մոգերինին՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ «Քարնեգի» հիմնադրամում։

 

«Դա Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի հիմնարար մասն է, որն ընդունել է նաև Թուրքիան»,- հիշեցրել է Մոգերինին։

 

Խոսելով մահապատժի մասին՝ Մոգերինին կատակով նշել է, որ նման պատժատեսակի չեղարկման պահանջը չի վերաբերում ԱՄՆ-ին, քանի որ ԱՄՆ-ը մտադիր չէ անդամակցել ԵՄ-ին։