Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը կրկին տարածում է «02» շաբաթաթերթի հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև.

 

«Ձեր դեմարշը, թե «02»-ի՝ հայտարարությանը միանալու ստորագրությունը չեք ընդունում, առնվազն տարակուսանք է հարուցում:

 

«02» շաբաթաթերթը նույնպիսի լրատվամիջոց է, ինչպես ձեր լրատվամիջոցները, ունի նույն խնդիրները և իրականացնում է նույնպիսի գործունեություն:

 

Ստիպված ենք որոշ պարզաբանումներ անել նաև ոստիկանության ու «02»-ի գործառույթների առնչությամբ: Բացահայտումներ անում է ոստիկանությունը, բացահայտումները լուսաբանում է թերթը, որը օպերատիվ աշխատանքի գործառույթ չունի: «Ձեր» հայտարարության տակ ստորագրել է «02» շաբաթաթերթը, որը լրատվամիջոց է: Ոստիկանությունը չի ստորագրել, որովհետև լրատվամիջոց չէ, այլ իրավապահ կառույց, որը բացահայտումներ է անում, որոնք լուսաբանում է շաբաթաթերթը…
Կարելի է ավելի մանրել, բայց իմաստ չունի, որովհետև դեմարշի իրական նպատակը պարզ է՝ ընդգծել «ձեր» առանձնակիությունը, մեդիա-դաշտը մասնատել յուրայինների և օտարների, սահմանագիծ դնել «սպիտակօձիքների» և «ունտերմենշերի» միջև:

 

Իսկ ո՞ւր մնաց ձեր դավանած ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, կամարտահայտման իրավունքը, լրագրողի գործունեությանը չխոչընդոտելու պահանջը, մարդու իրավունքների և ազատությունների բոլոր դեկրետներն ու խարտիաները, որոնց իրականացումն իբր ապահովում եք կյանքի գնով: Չե՞ք հասկանում, որ այսպիսի դեմարշներ խաղալով՝ հանրությանը ներկայանում եք որպես տոտալիտար ռեժիմի իսկական ադեպտներ, որքան էլ բարձր բառերով քողարկվեք:


Զավեշտալի է՝ մի՛ փորձեք սեփականաշնորհել ազատ խոսքի իրավունքը. այն բոլորինս է, և «02» շաբաթաթերթն էլ, ոչ թե «ձեզ» է միացել, այլ կրկին հավաստել է իր հավատարմությունն այդ հիմնարար սկզբունքին:

 

Բարեբախտաբար ոչ թե դուք, այլ Սահմանադրությունն է որոշում յուրաքանչյուրիս ու բոլորիս իրավունքներն ու ազատությունները: Իսկ հասարակությունը լրատվամիջոցի իրական կշիռն է որոշում: Մեր ստորագրության հասցեատերն էլ «դուք» չեք, հասարակությունն է ու մեր առնվազն 7000 ընթերցողները, և նրանց առաջ ենք պատասխան«02» շաբաթաթերթը ոչ թե «ձեզ» է միացել, այլ ազատ խոսքի հիմնարար սկզբունքին»ատու մեր բոլոր գործողությունների համար:
Իսկ դուք մնացեք խաղաղությամբ և կրկին ընդունեք մեր տարակուսանքի խորին հավաստիքը:



«02» շաբաթաթերթի տնօրեն Աննա Ասլանյան»