Հոկտեմբերի 17-ին, ժամը 04.02-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գր. Լուսավորչի փողոցի Ց6/3 շենքի բակում այրվում է ավտոտնակ:

 

Այս մասին Mediamall.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, որտեղից նշում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ այրվում է ոչ բնակելի փայտե տնակ (մոտ 30 քմ):

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.28-ին, մարվել՝ 05.17-ին:

 

Տնակի ներսում այրվել են կենցաղային իրեր և տանիքն (35 քմ)' ամբողջությամբ: