Նոյեմբերի 16-ին, ժամը 14-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բեկնազարյան փողոցի թիվ 38 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 16 և 17 տարեկան աղջիկների:

 

Այս մասին Mediamall.am-ը տեղեկանում է ՀՀ Ոստիկանության պաշտոնական տեղեկագրից:

 

Անչափահաս աղջիկները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:


Կատարվում է քննություն: