Ճապոնիայի Այտիի պրեֆեկտուրայի ոստիկանությունը տարեց ավտոսիրողներին հորդորել է իրենց վարորդական իրավունքները փոխանակել ռեստորանի զեղչով: Այս մասին նոյեմբերի 23-ին հաղորդել է BBC News-ը:

 

 

Պրեֆեկտուրայի իրավապահ մարմինները համաձայնության են եկել «Սուգակիա» ռեստորանային ցանցի հետ՝ ավտոմոբիլ վարելուց հրաժարված այցելուների համար 15-տոկոսանոց զեղչ տրամադրելու շուրջը: Գնազեղչ ճաշացուցակի մեջ մտնում են Ռամեն (լապշայի կերակրատեսակ), բրինձ, աղցաններ եւ որոշ այլ ուտեստներ: Ակցիան գործում է 176 հաստատություններում:

 

 

Զեղչ ստանալու համար ծեր վարորդները պետք է դիմեն ոստիկանություն, հանձնեն վարորդական իրավունքները եւ ստանան դա հաստատող հավաստագիր: Պրեֆեկտուրայի իշխանությունները հուսով են, որ նման միջոցների շնորհիվ կնվազի վթարների քանակը: