Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2500 կրակոց:

 

Այս մասին Mediamall.am լրատվականը տեղեկանում է ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունից, որտեղից հավելում են, որ շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ), ձեռքի հակատանկային (2 արկ) ու հաստոցավոր ավտոմատ (5 արկ) նռնականետեր:

 

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը' անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործղությունների: