Թե ով կգլխավորի ՀՀԿ ցուցակը, կորոշվի կուսակցության խորհրդի նիստի ժամանակ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն, ընդգծելով, որ ՀՀԿ կուսակցության նախագահ է վերընտրվել երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, և, հավանաբար, ցուցակը նա էլ կգլխավորի:


«Չկա մի կուսակցություն, որի ցուցակը չգլխավորի կուսակցության նախագահը, իսկ ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանն է»,- ասաց նա: