«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն անցկացրեց ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի ու կանանց, խաղաղության և անվտանգության հետ առնչվող այլ փաստաթղթերի կենսագործմանն ուղղված կոնֆերանսը: Միջոցառումը նվիրված է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան:

Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին ՄԱԿ-ի 1325 բանաձևի իրագործմանն ուղղված ծրագրերը, որնեք հետագայում կընդգրկվեն գենդերային հավասարության մասին ազգային ծրագրի մեջ, կամ կներկայացվեն որպես առանձին ծրագիր: Քննարկումներին ներկա էին Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ամիաս Մուրեսը, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչները, խաղաղաշինության գործունեություն ծավալող ՀԿ-ների ներկայացուցիչներ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» ղեկավար Նատալյա Մարտիրոսյան:

Նախարարությունների ներկայացուցիչները խոսեցին իրենց կատարած և կատարվելիք աշխատանքների մասին: Կարևոր հանգամանք էր այն, որ քննարկումներին ներկա էին նաև Հայաստանի 15 գյուղերի ներկայցուցիչները, ովքեր իրենց առաջարկներով ու հարցերով հանդես եկան: Համայնքների ներկայացուցիչների առաջարկները կարևոր են և իրենց տեղը կգտնեն ազգային ծրագրում:

«Դեմոկրատիան այսօր» ՀԿ- ի ղեկավար Գյուլնարա Շահինյանը իր ելույթում նշեց, որ այս բանաձևը շատ կարևոր նշանակություն ունի: Կոնֆլիկնտները հնարավոր չէ լուծել միայն տղամարդկանց միջոցով և կնոջը դերը շատ կարևոր է:

«Շատ կարևոր է, որ մեր երկիրը խոսի ներառական խաղաղության մասին, և աշխարհին հայտնի, որ չնայած պատերազական գոտում ենք, բայց խաղաղություն ենք ցանկանում»:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ամիաս Մուրեսը նշեց, որ շատ կարևոր է կանանց մասնակցությունը անվտանգության և խաղաղության գործընթացներում:

«Մեծ Բրիտանիայի համար շատ կարևոր է կանանց մասնակցությունը այդ գործընթացում, նրանք պետք է ունենան իրենց ձայնը: Կանանց չպետք է տեսնել միայն խոցելի խումբ, այլ' ստեղցծագործող մարդիկ: Աշխարհի բնակչության 50% կանայք են, եթե մենք անտեսենք այդ 50%-ին, ապա նշանակում է կորցնում ենք տաղանդի և հնարավորության 50%-ը»,- ասաց Ամիաս Մուրեսը:
Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից: