Կառավարության նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության 2-րդ համագումարը։ Կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը իր խոսքում բավականին երկար և մանրամասն կուսակցական ընկերներին ներկայացրեց հաշվետվություն, այնուհետև իր գործընկերներին առանձնակի շնորհակալություն հայտնեց.

 

«Մեր համագումարում պարտադիր պետք է հնչի կուսակցության վարչության անդամ, 15 տարի տարագրության մեջ գտնվող, մեր սիրելի գործընկեր Վանո Սիրադեղյանի անունը»,- ասաց Արամ Մանուկյանը և հավելեց՝ «Հուսով եմ, որ մեր ուղիղ եթերը հասու է նրան, ու նա հետևում է մեր աշխատանքներին»:

 

Դահլիճն Արամ Մանուկյանի խոսքը ծափահարություններով ընդունեց: