Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը մինչև ամանորյա տոները ներում է խնդրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողը տեղեկացավ ցմահ դատապարտյալի հարազատներից:

 

Շուրջ մեկ ամիս տևած հացադուլի հետևանքով Ա.Տեր-Սահակյանը ստամոքսի ու գլխացավեր ունի, գանգատվում է ատամներից, պատրաստվում է դիմել ատամնաբույժի: Առողջական խնդիրները հոգալուց հետո Ա.Տեր-Սահակյանը մտադիր է շարունակել հացադուլը, սակայն ցմահ դատապարտյալն ու իր հարազատները հույս ու ակնկալիք ունեն, որ ներման դիմումը կբավարարվի:

 

ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց, որ Արմեն Տեր-Սահակյանը հացադուլը դադարեցրել է անցած տարվա դեկտեմբերի 31-ին, նրա առողջական վիճակը բավարար է: