Հունվարի 11-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 43 հասցեում գտնվող չշահագործվող շինությունում. անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման, օպերատիվ խմբերը և չորս մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: