ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Թումանյանի, Տաշիրի և Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

 

Աբովյանի տարածաշրջանի Երևան – Գառնի ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:

 

Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

 

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: