Ռոնալդինյոն հնարավոր է վերսկսի ֆուտբոլիստի կարիերան:

36-ամյա բրազիլացին մոտ է «Կուրտիբա» ակումբի հետ պայմանագիր կնքելուն: Ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին 88 հազար եվրո ամսական վճարել, տրամադրել առանձնատուն և անվտանգության աշխատակիցներ: Այս մասին տեղեկացնում է ESPN-ն:

Բրազիլիայի առաջնության նախորդ մրցաշրջանում «Կուրտիբան» զբաղեցրել է 15-րդ տեղը:

Ռոնալդինյոյի վերջին ակումբը «Ֆլումինենսեն» էր, որտեղից ֆուտբոլիստը հեռացել էր 2015թ-ի սեպտեմբերին: