Երեկ Ալեքսանդր Լապշինն արտահանձնվեց Բաքվին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը նշեց, որ կատարվել է կեղտոտ գործարք, որը խաթարում է հայ-բելառուսական հարաբերությունները: 

 

Ըստ Շարմազանովի՝ սա քայլ է, որը չի բխում ժողովրդավարությունից, իսկ կատարված խայտառակությունը վնասում է նաև հայ-ռուսական հարաբերությունները, քանի որ Լապշինը նաև Ռուսաստանի քաղաքացի է:

 

Շարմազանովի համոզմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ն արդեն արտահայտել է իր դիրքորոշումը՝ կապված Լապշինի արտահանձնման հետ և տվել է կոպիտ և համարժեք պատասխան:

 

Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նաև նշեց, որ իրենց դիրքորոշումն արցախյան հարցի կարգավորման հարցում ինչպես մինչ այս միջադեպը, այնպես էլ միջադեպից հետո՝ շարունակում է մնալ նույնը: