Փետրվարի 13-ին, ժամը 17.15-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում՝ «Խնձորանոց» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 57 SS 007 (վարորդ՝ Տ. Ս.), ՎԱԶ-21014 մակնիշի 35 AC 394 (վարորդ՝ 1957թ. ծնված Վ. Շ.) և Toyota Corolla մակնիշի 01 SA 010 (վարորդ՝ Ն. Ս.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1997 թ. ծնված Ք. Հ.-ը և «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենաները: