Երևանի թիվ 59/9 ընտրատեղամասում քվեարկեց ՕՐՕ դաշինքի անդամ Վարդան Օսկանյանը՝ կնոջ հետ: Վարդան Օսկանյանը քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը քվեարկել է հանուն իշխանափոխության եւ երկրի վաղվա ապագայի՝ հույս է հայտնելով, որ իշխանությունները կսթափվեն եւ թույլ կտան արդար ընտրություններ անցկացնել:

 

Նշենք, որ նոր սարքավորումը սկզբում չճանաչեց Օսկանյանի մատնահետքերը։ Նա ասաց, որ դրանում որևէ խնդիր չի տեսնում: «Այլ ընտրատեղամասում, եթե անձը ցանկանա քվեարկել և նրան թույլ տան, նա կարող է քվեարկել: Համենայն դեպս, հուսով եմ, որ ինչ-որ բան կփոխվի, սա կարող է մյուս ընտրություններին օգտակար լինել»,- ասաց Վարդան Օսկանյանը: