Ապրիլի 7-ին, ժամը 13:27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տիտոգրադյան և Այվազովսկու փողոցների խաչմերուկի մոտակայքում (Էրեբունի հիվանդանոցի մոտակայքում) գտնվող պահեստում:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Այվազովսկու փողոցի թիվ 12 հասցեում գտնվող չշահագործվող նախկին ցորենի պահեստում այրվում է պահեստի տանիքը՝ մոտ 25 քմ, 10 հատ փայտակոճ և մոտ 2000 քմ խոտածածկ տարածք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:50-ին, մարվել՝ 14:21-ին: